ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ստուգվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ի` Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինաշխատանքների ընթացքը

Ստուգվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ի` Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինաշխատանքների ընթացքը
11.07.2018 | 13:28

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, Եվրոպական ներդրումային բանկի, Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները հուլիսի 10-ին այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի Տրանշ 3` Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներ (ընդհանուր երկարությունը՝ մոտ 46 կմ), ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին:

Օրվա ավարտին հանդիպում է տեղի ունեցել ճանապարհաշինական աշխատանքները կատարող չինական «Սինոհիդրո» ընկերության ներկայացուցիչների հետ։ Ներկա էին նաև շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպության` «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ» կոնսորցիումի անդամները։ Քննարկվել են շինարարական աշխատանքների ընթացքի, որակի, ժամկետների վերաբերյալ հարցեր։ Անդրադարձ է կատարվել չինական ընկերության հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների, ստանձնած պարտավորությունների կատարմանը։ Շեշտվել է, որ շինաշխատանքները պետք է իրականացվեն որակով և նախանշված ժամկետներում։
«Սինոհիդրո» ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ մինչև հուլիսի 25-ը կհամալրվեն իրենց տեխնիկական միջոցները, կավելացվի շինարարների թիվը, ինչը կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ

Դիտվել է՝ 2599

Մեկնաբանություններ